fbpx
Սպորտ

Սպալետին՝ Ա Սերիայի բացարձակ ռեկորդակիր

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հանդիպել էր «Սալերնիտանայի» հետ։ Նեապոլիտանական ակումբը վստահ հաղթանակ էր տոնել 2։0 հաշվով։

Հարկ է նշել, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի համար այս հաղթանակը 276-րդն էր Ա Սերիայում, ինչի շնորհիվ 63-ամյա մասնագետը դարձավ ազգային առաջնությունում հաղթանակների քանակով առաջատարը։

Լուչիանոն «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը:

Ա Սերիայի 19 տուրից հետո նեապոլիտանական ակումբը վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ