fbpx
Կառավարություն

Բացառել միջմարզային և միջպետական ճանապարհներին ծխախոտը մեքենայի պատուհանից դուրս նետելը. Գեղամ Շախբազյան

ՀՀ Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, եղանակային պայմաններից ելնելով, ավելացել է հրդեհների քանակը, հիմնականում բուսածածկ տարածքներում։

Խնդրում եմ յուրաքանչյուրս պատասխանատվություն վերցնենք մեր վրա և պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները՝ մասնավորապես միջմարզային և միջպետական ճանապարհներին երթևեկելիս բացառել ծխախոտի ծխուկները ( окурки) , մեքենայի պատուհանից դուրս նետելը։

Ինչպես նաև համագործակցության առաջարկ եմ անում բնապահպանական հասարակական կազմակերպություններին ՝ օգնել համայնքներին , բուսածածկ տարածքներում խոտհունձ իրականացնելու հարցում։

Առաջարկությունների դեպքում խնդրում եմ կապվել Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանի հետ»:

https://www.facebook.com/gegham.shahbazyan/posts/2440647646000523

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ