fbpx
Մարզեր

Բացառեք ԶՈւ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսային հարցումներին պատասխանել

Տավուշի մարզպետարանը գրառում է կատարել Facebook-ում:

«Բացառեք ՀՀ-ում` մասնավորապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսային հարցումներին պատասխանելը

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին` անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցհարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:

ԱԱԾ–ի փոխանցմամբ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին»:

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/757545588329976

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ