Արցախ

Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար․ Խանումյան

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է․

«5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ:

Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար:

5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով:

Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ