fbpx
Իրավական
09:00 11/12/2019

Բացառիկ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին

Մարտի 1-ի քրեական գործի հարուցումից հետո, ինչպես նաև դրանից առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին մշտապես խոսվել է, գրվել մամուլում, իսկ վերջիններս հերքել են ամեն ինչ։

Քոչարյանները դատարանները ողողել են դատական հայցերով՝ ընդդեմ լրատվամիջոցների, առանձին անհատների, ովքեր հանդգնել են գրել վերջիններիս ունեցվածքի մասին։

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Մարտի 1-ի գործից որոշ նյութեր, որտեղ հստակ ներկայացված է Քոչարյանների ունեցվածքը, ինչը ներկայացնում ենք ստորև։

Եվ այսպես. Ռոբերտ Քոչարյանը, որը հաշվառված է Երևանի Իսակովի պողոտա, տուն 23/7 հասցեում, նրա անունով հաշվառված է նույն հասցեի տունը։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Պարոնյան փ., 8-րդ շենքի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 10 տարածքները, նույն շենքի թիվ 41 բնակարանը, թիվ 11 ավտոկայանատեղին, Երևանի Թումանյան փողոցի 41 շենքի 22 բնակարանը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղակայված հողատարածք, Արմավիր մարզի Տալվորիկ համայնքում տեղակայված թվով 14 հողատարածքները։

Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի անվամբ հաշվառված են Երևանի Թումանյան փողոցի 41 շենքի թիվ 22 շինությունը, նույն հասցեում գտնվող 22 բնակարանը, նույն հասցեում թիվ 24 տարածքը, Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքի թիվ 6 և 15 տարածքները, Երևանի Արաբկիր 39-րդ փողոցի 4-րդ տունը, Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողատարածքներ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Աբովյան փողոցի 9-րդ շենքի 10 և 38 բնակարանները, Վազգեն Սարգսյան փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները։ Լևոն Քոչարյանը նաև հանդիսանում է «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը։ Նրան է պատկանում «Հայաստանի սնոուբորդի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, «Սփեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն։

Լևոն Քոչարյանին են պատկանում Lexus LX 570 մակնիշի 80 ՕՕ 008, Toyota RAV 4 մակնիշի 80 UU 008 և VAZ 2101 16 UO 948 պետհամարանիշների ավտոմեքենաները։

Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրանուշ Քոչարյանի՝ բոլորին հայտնի երգչուհի Սիրուշոյի անվամբ հաշվառված են Երևանի Վազգեն Սարգսյանի փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները, ինչպես նաև «Սիրուշո Փրադաքշն» ՓԲԸ-ն։

Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Տերյան փողոցի 66 շենքի 28 և 42 բնակարանները, «Ալ Պառկո հյուրանոց» ՍՊԸ-ն, «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, «Ափեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն, «Ամեռ» ՓԲԸ-ն և «ՖորմՓրոջեքթ» ՍՊԸ-ն, ինչպես նաև Toyօta RAV 4 մակնիշի 10 NN 100 պետհամարանիշի ավտոմեքենա։

Գայանե Քոչարյանի ամուսնու՝ Վիգեն Չատինյանի անվամբ հաշվառված են Երևանի Իսակովի պողոտայի 27/9 տունը, Երևանի Կոմիտասի պողոտայի 25/5 տունը, «Վ ընդ Պ թեևել» ՍՊԸ-ն, «Բարս պլյուս» ՍՊԸ-ն, «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, «Գնահատողների միություն» ՓԲԸ-ն, «Ինդոփեյփր» ՍՊԸ-ն, «Էկո էյր» ՍՊԸ-ն և «Թիքեթս ամ» ԱՊԸ-ն։

Ռոբերտ Քոչարյանը 2017-2018 թվականների ընթացքում տարբեր իրավաբանական անձանցից ստացել է շուրջ 213 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։ Փոխանցել է 486 միլիոն 600 հազար ՀՀ դրամին համարժեք գումար արժեկրոնային պարտատոմսերի ձեռք բերման համար։ Նույն ժամանակահատվածում իր հաշվեհամարներին կանխիկ մուտքագրել է շուրջ 95 միլիոն 600 հազար ՀՀ դրամին համարժեք գումար և կանխիկ ելքագրել 13 միլիոն ՀՀ դրամ։ 2017-2018 թվականների ընթացքում որպես ավանդ ներդրել է շուրջ 2 միլիարդ 77 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և ելքագրել 2 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։

Սեդրակ Քոչարյանը 2017-2018 թվականների ընթացքում տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1 միլիարդ 537 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և փոխանցել է շուրջ 855 միլիոն դրամին համարժեք գումար։ Իր հաշիվներին կանխիկ մուտքագրել է շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ և ելքագրել 211 միլիոն ՀՀ դրամ։ Նույն ժամանակահատվածում որպես ավանդ ներդրել է 2 միլիարդ 259 միլիոն դրամին համարժեք գումար և ելքագրել 2 միլիարդ 172 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։

2008-ին ձեռք է բերել ընդհանուր 145 միլիոն 100 հազար դրամի արժեթղթեր։

Գայանե Քոչարյանը 2016-2017 թվականների ընթացքում որպես ավանդ ներդրել է շուրջ 240 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և ելքագրել 256 միլիոն դրամին համարժեք գումար։

Զարուհի Բադալյանը 2018 թվականին Սեդրակ Քոչարյանից ստացել է շուրջ 21 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և նույն թվականին Սեդրակ Քոչարյանին օտարել է 145 միլիոն դրամի արժեթղթեր։

Լևոն Քոչարյանը 2017-2018 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ից ստացել է շուրջ 428 միլիոն ՀՀ դրամ և տարբեր ֆիզիկական ու իրավաբանական անձանց է փոխանցել շուրջ 758 ՀՀ դրամին համարժեք գումար։ Նույն ժամանակահատվածում իր հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է շուրջ 459 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և ելքագրել է 141 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։

2017-ին որպես ավանդ ներդրել է 440 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար և 2017-2018 թվականներին ելքագրել է 580 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար։

Հ․ Գ. Սա այն ամենն է ինչ նրանք պաշտոնապես հաշվառել են իրենց անունով։ Հասկանալի է նաև, որ կա ներկայացվածից գուցե ավելին, ինչը գրանցված, հաշվառված է նրանց ծանոթ-բարեկամների անուններով, ինչը, Քոչարյանի պաշտոնավարման տարիներից սկսած՝ տարածված մեխանիզմ էր համարվում սեփական ահռելի ունեցվածքը քողարկելու համար

Աղբյուրը՝ 1in.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ