fbpx
Սպորտ

Նա բացառիկ խաղացող է․ Կլոպ

Կիրակի օրը «Լիվերպուլը» ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Արսենալի» հետ։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «զինագործների» լավագույն ռմբարկու Գաբրիել Ժեզուսի մասին։

«Ես անձամբ չեմ ճանաչում Գաբրիելին, բայց նա ինձ միշտ դուր է եկել որպես խաղացող: Ես գիտեմ, որ «Մանչեսթեր Սիթին» նրան չէր վաճառի բոլոր ակումբներին։ «Արսենալը» աշխարհագրորեն հեռու է, ինչի պատճառով էլ նրանք դա արեցին:

Նա բացառիկ խաղացող է, դա մենք տեսանք դեռևս «Մանչեսթեր Սիթիում», որտեղ նա խաղում էր և՛ ինը համարի, և՛ եզրային հարձակվողի դիրքում»,- Կլոպին է մեջբերում Goal-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ