fbpx
Աշխարհ

Բացառվում է, որ Սաակաշվիլին արտահանձնվի Ուկրաինա կամ վաղաժամ ազատվի․ Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնումը կամ վաղաժամ ազատ արձակումն անհնար է։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Իմեդի»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ եթե նման քայլի գնան, ապա իրենց կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։

Ղարիբաշվիլին պնդել է, որ Սաակաշվիլիին տևական բանտարկություն է սպասվում։

Վրաստանի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Սաակաշվիլին դիտմամբ է վնասում իր առողջությանը։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին ու այդ օրվանից գտնվում է հացադուլում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ