fbpx
Աշխարհ

Բացի պատերազմից՝ ամեն ինչ ընդունելի է տարածքային ամբողջականության հասնելու գործում․ Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարևորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:

Գախարիան ելույթ է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում։

«Ընդունելի է ամեն ինչ՝ բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որ մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք է դա անենք և օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը և պետք է կատարենք այն»,-հայտարարել է Գախարիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ