fbpx
Հասարակություն

Պայուսակներն ու զինվորների բացիկները հասնում են երեխաներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․

«ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում և կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխաների բաշխում է դպրոցական պայուսակներ բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Դպրոցական պայուսակների հետ երեխաները ստանում են նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաների գրած ամանորյա բացիկ-նամակները: Երեխաները շտապում են կարդալ նամակները. «Բարի արարքները ծնում են բարություն: Իմ փոքրիկ բարեկամ, ես Արթուրն եմ: Ուզում եմ, որ դու առաջնորդվես բարությամբ և սփռես միայն բարին…, թողնում եմ իմ համարը…, կարող ես զանգահարել, և ես կհյուրընկալեմ քեզ մեր տանը: Քո անվախ եղբայր Արթուր», – գրում է տղաներից մեկը:

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

Դպրոցականների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից»:

https://www.facebook.com/MyStep.Foundation.Armenia/posts/883582659045802?__cft__%5B0%5D=AZUN4RScuUwAXykTNfZ574orWOXBQ_WBKZrz9fDYbHzAO10nZJuklAsCmRXvgGL6w97pPnN3bzWJGF7Ri4wdlq_s2CCgDaxQADCCqPw-ln1yMXgKqImLXtBHxCuLlI5PBax1-ddn9aDSVkIt33bKd24c&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ