fbpx
Մշակույթ

Բացվել է «Հավեսին սենյակների» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունիսի 1–ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (հասցեն՝ Երևան, Իսահակյան 38, Գեղարվեստի ակադեմիայի հարևանությամբ) «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է «Հավեսին սենյակների» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ներկայացվել են հիմնադրամի «Հավեսին սենյակների ցանց» ծրագրի երեք՝ Տավուշի մարզի Վազաշեն, Արարատի մարզի Զորակ գյուղերի և Արմավիրի թիվ 10 դպրոցի մշակութային հարթակների սաների աշխատանքները:

«Հավեսին սենյակների ցանց» ծրագրի նպատակն է մշակութային կրթության պատշաճ հնարավորություն ստեղծել սահմանամերձ համայնքների և ներառական կրթություն իրականացնող գյուղական դպրոցների աշակերտների համար, կամուրջ գցել Երևանի կրթօջախների և գյուղական երիտասարդների միջև, հավասար կրթական հնարավորություններ ստեղծել մայրաքաղաքային հոգևոր կյանքից հեռու ապրող երեխաների համար, նպաստել նրանց համակողմանի ներդաշնակ զարգացմանը:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվող նկարները կպատմեն, թե ինչպես են տեսնում աշխարհը պատերազմի գոտում ապրող սահմանամերձ Վազաշեն գյուղի երեխաները, ինչ գույներ են նախընտրում Զորակի և Արմավիրի ներառական կրթություն իրականացնող դպրոցների «Հավեսին սենյակների» սաները: Որքան էլ դժվար կյանքով ապրեն՝ նրանք աշխարհին նայում են ժպիտով, և մեզ են նվիրում իրենց լուսավոր հայացքը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ