Այսօր` սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով ստորաբաժանումն արդեն ձևավորվել է, ինչը նշանակում է, որ օրենքն ամբողջ ծավալով մտավ ուժի մեջ, ինչն էլ նշանակում է, որ հիմա դատախազության հատուկ ստորաբաժանումը կարող է ստանալով համապատասխան հիմքերը, որոնք սահմանվել են օրենքում, սկսել համապատասխան ուսումնասիրությունները:
Բադասյանը նշեց, որ իր կարծիքով ուսումնասիրությունները ծավալուն են:
«Բայց ես այն կարծիքն եմ, որ այդ ուսումնասիրություններն այնքան ծավալուն են, որ ակնկալել, որ 2021 թվականի առաջին եռամսյակից շուտց որևէ հայց կգնա դատարան, կարծում եմ սխալ կլինի: ՀԻմա այն հատվածն է լինելու դատախազության գործունեության, որը հասարակության համար տեսանելի չի: Տեսանելի հատվածին ականատես կլինեն 2021 թվականի ընթացքում: Ծավալն էլ արդեն դատախազությունը կհրապարակի կամ հանդես կգա հայտարարությամբ»,-ընդգծեց նախարարը: