Մայիսի 2-ին, ժամը 21:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1995 թ.) և «VAZ-21099» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել Ա. Կ.-ին (ծնված 1961 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1968 թ.), ովքեր տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և քաղաքացիների դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: