Բագրատաշենի անցակետում ավտոբուսներին չեն թույլատրում սահմանը հատել-Azat TV
Հասարակություն
18:33 09/05/2019

Բագրատաշենի անցակետում ավտոբուսներին չեն թույլատրում սահմանը հատել

Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել:

Լրատվամիջոցների հետ  զրույցում անցակետում գտնվողներից մեկն ասել է, որ չեն թույլատրում թուրքիայից եկած ուղևորներին սահմանված 25 կգ ուղեբեռն անցկացնել: նա նաև նշեց, որ անձնագրերը վերցրել են ու չեն տալիս, ամբողջ սահմանը փակված է:

Մոտավորապես 100-150 հոգի մարդ արդեն 12 ժամ է, սպասում է անցակետի մոտ:

Զրուցակիցը պատմեց, որ իրենց ճամպրուկներում հագուստ է, իսկ անցակետում իրենց ասել են, որ այդ հագուստը պետք է մաքսազերծվի: Նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե ճամպրուկների հագուստը վաճառքի համար է, թե ոչ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ