fbpx
Ժամանց

Բահամյան կղզիներից մեկը վաճառվում է

Բահամյան կղզիներից մեկը, որը հայտնի է դարձել Fyre Festival-ի շնորհիվ, վաճառվում է 11,8 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է CNBC-ն:

Փառատոնը տեղի է ունեցել 2017 թվականին: Այն կազմակերպել էին ռեփեր Ջա Ռուլն ու գործարար Բիլլի Մքֆարլանդը:

Saddle Back Cay մասնավոր կղզին օգտագործվում է փառատոնի գովազդային հոլովակի համար, որում սուպերմոդելներ են մասնակցել, որոնց մեջ են եղել Բելլա Հադիդն ու Քենդալ Ջենները:

Փառատոնի տոմսերը վաճառվել են 49 հազար դոլարով: Սակայն այցելուները հիասթափված են եղել, երբ պարզվել է, որ կղզին վատ է սարքավորված միջոցառման համար:

Բիլլի Մքֆարլանդը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել և տուգանվել 26 մլն դոլարով:

Այժմ կղզին վաճառվում է 11,8 մլն դոլարով: Ռիելթորների հայտարարության մեջ նշվում է, որ այն ունի 7 լողափ, առանձնատուն և մի քանի ոչ մեծ քոթեջ, ինչպես նաև հիանալի տեսարան դեպի ծով:

 

Վերեվ