Էկո

Սեպտեմբերի 12-ից 15-ը բաժանվել են 2650 բազմակի օգտագործման տոպրակներ. նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ բաժանվել են բազմակի օգտագործման տոպրակներ:


«Սեպտեմբերի 12-ից 15-ը Եվրոպական միությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քարֆուր Հայաստան և ՍՊԱՐ սուպերմարկետների հետ բաժանել են 2650 բազմակի օգտագործման տոպրակ:

Սահմանափակենք միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։

Եթե արդեն ստացել եք բազմակի օգտագործման տոպրակ, մի՛ մոռացեք օգտագործել այն: Համատեղ ջանքերով պետք է հաջողենք էկո-մշակույթի ձևավորման չափազանց կարևոր գործընթացում:


2022 թվականից Հայաստանում արգելվելու է միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Պատրաստվենք արդեն այսօր»,-ասվում է գրառման մեջ:

📌Սեպտեմբերի 12-ից 15-ը Եվրոպական միությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քարֆուր Հայաստան և ՍՊԱՐ սուպերմարկետների…

Geplaatst door ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia op Vrijdag 18 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ