fbpx
Հասարակություն

Բախում Իջևանում․ կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը նահանջեց: Կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը։

Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին:

Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը:

Ցուցարարները պահանջում են թույլ տալ, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին, առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:

https://www.facebook.com/hetqonline/videos/719062688528517/?t=0

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ