fbpx
Հասարակություն

Վայոց ձորում մեքենան բախվել է Հայրենակում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առավոտյան 10:20-ի կողմերը վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Նշվում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Աղնջաձոր գյուղում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին։

Ըստ աղբյուրի՝ կա 4 վիրավոր, որոնք տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Նախապատրաստվում են նյութեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ