Մայիսի 6-ին, ժամը 11:56-ին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն (փրկարարների կարիքը չկա):
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1987 թ.) և «Lada Kalina» մակնիշի (վարորդ՝ Բ.Ղ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:
«Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գ.Ա.-ն (ծնված 1997 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը հոսանքազրկել է ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
