fbpx
Իրավական

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի ազատման համար հղած երաշխավորագրի քննարկումը հետաձգվեց

Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ընթերցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնելով ազատության մեջ, պատշաճ կկատարի իր դատավարական պարտականությունները։

Նախագահները երաշխավորագրում շեշտել են, որ գիտակցում են այդ պարտականությունների չկատարման դեպքում քրեական պատասխանատվության հարցի ի հայտ գալը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ներկայացված երաշխավորագիրը, ըստ կարգի, պետք է քննարկվի Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ, քանի որ նրանք դատարանում պետք է վերահաստատեն երաշխավորությունը։

Միջնորդության քննարկումը ժամանակավորապես հետաձգվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ