Իրավական

Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը որևէ կապ չունի քաղաքականության հետ. Ռուբինյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե գլխավոր դատախազին ուղղված Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը որևէ կապ ունի քաղաքականության հետ։

Ռուբինյանը նշել է, որ ինքը չէ, որ պետք է գնահատական տամ, և որ պատասխանը Գլխավոր դատախազի տիրույթում է։

«Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքականությունը ընդհանրապես որևէ կապ չունի։ Պարոն Սահակյանը և պարոն Ղուկասյանը դիմել են դատախազին, հետևաբար, խնդիրը իրավական դաշտում է»,- նշեց պատգամավորը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ