Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայրենասեր ուսանող» խորագիրը կրող միջբուհական ուսանողական ֆորումի մասնակիցներին:
Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը և բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։