Արցախ

Բակո Սահակյանը այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել
հաջողություններ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ