Արցախ

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Մանսուրյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։

Քննարկվել են մեր հանրապետության մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարևորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ