fbpx
Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել են մեր հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային և անձամբ Պեր-Անդերս Բլինդին ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձևի մասսայականացման և զարգացման գործում:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ