fbpx
Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Ավստրալիայի միավորված եկեղեցու եւ Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի եւ Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացման եւ ընդլայնման մեջ՝ կարեւորելով այստեղ Ավստրալիայի միավորված եկեղեցու եւ Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությունն ու գործուն մասնակցությունը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ