fbpx
Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ