fbpx
Արցախ
20:20 23/10/2019

Բակո Սահակյանը հանդիպել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության ներկայացուցչի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանին:

Քննարկվել են Արցախում մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման հետ առնչվող հարցեր:

Նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ այն համարելով օգտակար տարբեր նախագծերի հաջող իրականացման համար:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ