fbpx
Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է Կիպրոսից Արցախ ժամանած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, և մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի և նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ