fbpx
Արցախ

Բակո Սահակյանը՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարը կարևորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության և գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ