fbpx
Արցախ

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը 14 օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Մանսավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

– «Կուտակային կենսաթոշակների մասին»,

– «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին»,

– «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

– «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

– «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

– «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

– «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

– «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

– «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»,

– «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

– «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»,

– «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

– «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին».

– «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ