fbpx
Արցախ
17:00 09/01/2020

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ առաջին նախագահին ծննդյան օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ առաջին նախագահին ծննդյան օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Լեւոն Հակոբի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը եւ ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ