Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:
Քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարևոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։