fbpx
Խորհրդարան

Բալային համակարգի ներդրումից հետո կանոնների խախտման համար տուգանքների բողոքարկումները կրկնակի շատանալու են․ Արմեն Խաչատրյան

Ազգային ժողովի այսօրվա նիստում ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը նշեց, որ, իր կանխատեսմամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բողոքարկումները կրկնակի շատանալու են բալային համակարգի ներդրումից հետո։

Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ տուգանքների բողոքարկումն ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ Հակառակ դեպքում, ըստ նրա, բալային համակարգն արդյունավետ չի աշխատի։

«Հետևաբար, առաջարկում եմ նաև կարգավորումներ պետտուրքի մասով։ Այսինքն՝ եթե քաղաքացին բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որպեսզի վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում, նա կարող է կորցնել այդ գումարը», – ասաց նա։

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ