Սպորտ

Բալեկյանի տրանսֆերային արժեքն աճել է (ՆԿԱՐ)

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։

Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից։

Բալեկյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 1,8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բալեկյանով հետաքրքրված են արգենտինական «Բոկա Խունիորսն» ու անգլիական «Նորվիչը», որը նոր է Չեմփիոնշիփից տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ