fbpx
Սպորտ

Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական գրանդի հետ․ լրագրող

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» ֆուտբոլիստ Ֆերնանդո Բրիասկո Բալեկյանի շուրջ ստեղծված տրանսֆերային աղմուկը չի դադարում։

Մինչ այս խոսակցություններ տարածվեցին, որ Բալեկյանով հետաքրքրված է արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Հետո արդեն տվյալներ կային, որ եթե արտառոց ոչինչ չլինի, ապա «Բոկան» կգնի Բալեկյանին։

Այժմ արդեն TyC Sports-ի լրագրող Բրիան Պեկորան հայտարարել է, որ Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի հետ։ Նա նշել է, որ մնացել են որոշ հարկային վճարումների վերաբերյալ հարցեր համաձայնեցնել և տրանսֆերը կկայանա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ