Սպորտ

Կտրուկ շրջադարձ․ Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի շուրջ խոսակցությունները չեն դադարում։

Մինչ այս ակտիվորեն շրջանառվել ու այժմ էլ շրջանառվում է արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս» տեղափոխվելու մասին լուրերը։ «Բոկան» իրոք հետաքրքրված է Բալեկյանով ու, ամենայն հավանականությամբ, պատրաստ է 2,2 միլիոն դոլար վճարել Բալեկյանի տրանսֆերի համար։ Այս մասին խոսել էր նույնիսկ հենց ինքը՝ Բալեկյանը։

Բայց արգենտինական ակումբին մրցակից է հայտնվել։ Չեմպիոնշիփում հաղթած ու Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխված «Նորվիչը» նույնպես հետաքրքրված է Բալեկյանի ծառայություններով ու պատրաստ է ֆուտբոլիստի համար «Ատլետիկո Ուրականին» վճարել 4-ից 4,5 միլիոն եվրո։

Այս մասին հայտնում է Ole-ն։

Եթե լուրերը ճիշտ են, ապա Բալեկյանի ապագայի վերաբերյալ կարող է կտրում փոփոխություն լինել, քանի որ «Նորվիչը» 2 անգամ ավելի շատ է առաջարկել «Ուրականին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ