fbpx
Սպորտ

Բալոտելին ունի մի շարք որակներ, որոնք թույլ կտան լուրջ հաջողությունների հասնել. Ժեզուս

«Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը խոսել է այն մասին, թե ինչի կարող է հասնել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, եթե կարիերան շարունակի Բրազիլիայում: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Մարիոն հիանալի խաղացող է: Եթե նա տեղափոխվի մեզ մոտ, ապա մի շարք հաջողություններ կունենա Բրազիլիայում: Նա ունի մի շարք որակներ, որոնք թույլ կտան լուրջ հաջողությունների հասնել», – իր կարծիքն է հայտնել մարզիչը:

Բալոտելիի վերջին ակումբը «Մարսելն» էր, որտեղից ֆուտբոլիստը հեռացել է՝ երկկողմանի համաձայնությամբ խզելով պայմանագիրը: Այս պահին իտալացին ազատ գործակալի կարգավիճակ ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ