Քաղաքականություն

ԱՄՆ ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացրել։ Բանաձևի համահեղինակ են համարվում 31 ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։

«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր հանդիպումների նախաշեմին», – նշել է Փալոնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ