Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։
«Կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։
«Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաև Վաշինգտոնի առաջարկած ձեւաչափի ստեղծումը։ Բայց որևէ այլ ձեւաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։
