fbpx
Խորհրդարան

Ռասիստական հայտարարություններ դատարաններում կհնչեցնեք․ բանավեճ Գորգիսյանի ու Դումանյանի միջև

Այսօր ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ փոքրիկ բանավեճ տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև։

Գորգիսյանը նախարարին դիմելով ասաց, որ ԵՊՀ-ն կրթության, գիտության ու մշակույթի բացառիկ կառույց ներկայացնելը մոտ է ակադեմիական ռասիզմի։

Դումանյանն էլ իր հերթին կոչ արել լինել կոռեկտ ու հարգալից։ Նա նշեց, որ ինքն այդտեղ ԵՊՀ-ի պաշտպանը չէ։ «Ռասիստական գնահատական կգնաք, միջազգային դատարաններում կհնչեցնեք», – ասաց Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ ինքը պատրաստ է ցանկացած կճնռոտ հարց քննարկել պրոֆեսիոնալ հարթության մեջ՝ առանց գնահատականների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ