fbpx
Աշխարհ

Բանավեճ՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ

Երեկ հեռուստատեսային բանավեճ է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիայի մեջլիսի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմի և «Հանրապետական ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Էքրեմ Իմամօղլուի միջև:

Իմամօղլուն մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հաղթել էր Յըլդըրըմին և ընտրվել Ստամբուլի քաղաքապետ: Սակայն իշխող կուսակցությունը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ պահանջել:

Ստամբուլի բնակիչները բանավեճը դիտել են սրճարաններում և ռեստորաններում: Ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճը Թուրքիայի համար հազվագյուտ երևույթ է:

Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ