Հասարակություն
15:14 11/09/2021

Բանկի բաժնետոմսեր կարող է գնել յուրաքանչյուր քաղաքացի. արժեքը 15 000 դրամ է

Սեպտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր Facebook-ի էջում գրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ Ակբան, երեկ մեկնարկել է բաժնետոմսերի թողարկումը՝ 500 000 հատ քանակով և 7,5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

«Տնտեսությանը թարմ շունչ հաղորդելու յուրաքանչյուր քայլ նոր հնարավորություն է ստեղծում բոլորիս համար: Բանկի բաժնետոմսեր կարող է գնել յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ արժեքը ևս մատչելի է: Մեկ բաժնետոմսի արժեքն ընդամենը 15 000 դրամ է. յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնել նվազագույնը 4 բաժնետոմս և փաստացի դառնալ բաժնետեր Հայաստանի առաջատար բանկերից մեկում: Մեկ քաղաքացին առավելագույնը կարող է գնել 100 000 բաժնետոմս: Սա ուղիղ ներդրում է մեր տնտեսության մեջ, քանի որ նշված գումարի ծավալը մտնելու է երկրի տնտեսություն:

Ավելի մանրամասն` https://invest.acba.am/»,- գրել է նախարարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ