fbpx
Խորհրդարան

Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումը հետաձգվեց

Այսօր՝ հունվարի 14-ին, Ազգային Ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց կենտրոնական բանկի ներկայացրած Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:

Նախագծի քննարկումից առաջ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը՝ նշելով, որ այժմ վերլուծություններ են անում՝ իրենց փաստարկներն ավելի առարկայական դարձնելու համար:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով Կենտրոնական բանկը փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը:

Ըստ գործող օրենքի՝ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է հրապարակի բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները:

Անպարտաճանաչ է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 և ավելի օր խախտում թույլ տված պարտապանը: ԿԲ-ն, սակայն, տարիներ շարունակ չի կատարել օրենքի պահանջը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ