fbpx
Տնտեսություն

Բանկերը վերանայել են 980 հազար վարկային պայմանագիր․ ՀԲՄ տնօրեն

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը այսօր տեսակապով համաժողովի ժամանակ խոսել է համավարակի ընթացքում բանկերի ձեռնարկած քայլերի ու կորոնավիրուսի բռնկման հնարավոր երկրորդ ալիքի հետևանքների մասին։

Նրա խոսքով՝ հունիսի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, վերանայվել է 980 հազար վարկային պայմանագիր՝ 1,3 տրիլիոն դրամի չափով։ Հախախորդների մոտ 30 տոկոսը օգտվել է պայմանագրերի պայմանների վերանայման հնարավորություններից։

Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված առաջին և երկրորդ ծրագրերով բանկերը բավարարել են ավելի քան 26 հազար հայտ՝ 98 միլիարդ դրամի չափով։

Ինչ վերաբերվում է վիրուսի հնարավոր երկրորդ ալիքին, ՀԲՄ գործադիր տնօրենն ասել է, որ այն կազդի արդեն տուժած ոլորտների վրա, բայց հարվածը պետք է ոչ այնքան ուժեղ լինի, քան առաջին ալիքի ժամանակ։ Սարգսյանի կարծիքով՝ ռիսկերն ավելի կառավելի կլինեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ