fbpx
Աշխարհ

Բանտախցում ծննդաբերած ամերիկուհին դատի է տվել քաղաքին և շերիֆին

Դենվերի բնակիչը դատի է տվել քաղաքին և շերիֆին՝ պնդելով, որ ինքը ստիպված էր բանտախցում ծննդաբերել առանց բուժօգնության, փոխանցում է BBC-ն:

Դիանա Սանչեսը պնդում է, որ անցյալ տարի ստիպված էր շրջանային բանտում երեխային ծնել «զուգարանից մի քանի քայլ հեռու գտնվող սառը կոպիտ աթոռին»: Նա պնդում է, թե անձնակազմը տեղյակ էր, որ ինքը ժամերով ծննդաբերել է, բայց իրեն անտեսել է:

Հայցում որպես պատասխանողներ նշված են Դենվեր քաղաքն ու շրջանը, Դենվերի առողջության բժշկական կենտրոնը և 6 այլ անձինք: Հայցում պնդում կա, որ նրանք «չեն կարողացել կատարել իրենց իրավաբանական և բարոյական պարտականությունները»:

Սանչեսը Դենվերի շրջանային բանտում էր հայտնվել 26 տարեկանում անձնական տեղեկություններ գողանալու մեղադրանքով: Նա պնդում է, որ բուժանձնակազմին տեղեկացրել է, որ 8 ամսական հղի է: Անցյալ տարվա հուլիսի 31-ին նա անձնակազմին հայտնել է ծննդաբերությունը սկսվելու մասին:

Այդուհանդերձ, հաջորդ 4-5 ժամերին մնացել է առանց բուժօգնության:

Բուժքույրը նրան զննել է միայն այն բանից հետո, երբ նրա ջրերը գնացել էին, բայց տվել է միայն ներծծող տակդիր և խորհուրդ չի տվել շտապ օգնություն կանչել, նշված է հայցում:

Հայցում նշվում է, որ բանտի աշխատակիցների «վրդովեցուցիչ պահվածքը» խախտել է Սանչեսի և նրա երեխայի սահմանադրական իրավունքը:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ