fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը ռազմական գործողություններում որևէ հաջողության չի հասել․ Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շեշտել է որ Ադրբեջանն իր կողմից ծավալված ռազմական գործողություններում որևէ ռազմական հաջողության չի հասել:

«Ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեզ ամենալկտի ձեւով ստում են: Ադրբեջանը որեւէ ռազմական հաջողության չի հասել: Մեզ մոտ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղացը, որպեսզի Ալիևը կամ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևը փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»,- այսպես է Ալեն Սիմոնյանը դիմել ադրբեջանցիներին։

Դիմելով սփյուռքին՝ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց և խնդրեց շարունակել գործը աշխարհի շատ երկրներում, ստիպել համաշխարհային հանրությանը, որ կանգնեցնեն Թուրքիայի և իր խամաճիկ Ադրբեջանի գործողությունները:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ