fbpx
Քաղաքականություն

Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից:

«ՌԴ նախագահի ղեկավարությամբ՝ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցություն:

Քննարկվել է մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի հետ կապված խնդիրները։ Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ ՝ այդ հանրապետությունների սահմանին շարունակվող սրացումների ներքո։ Երևանն ու Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է նախօրեին ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի մասին»,- ասված է Մեդվեդևի գրառման մեջ։

https://www.facebook.com/Dmitry.Medvedev/photos/a.10150348022656851/10157078336001851/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ