fbpx
Քաղաքականություն

Բաքուն ամենաբարձր մակարդակով կեղծում է զորավարժության մասին լուրը․ Կարեն Հովհաննիսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանում ոչ մի զորավարժություն չի ընթանում այս պահին:

Չեմ բացառում, որ զինտեխնիկայի մի որոշ մաս տեղափոխել են կրակային դաշտ, սակայն դա դեռ չի նշանակում, որ զորավարժություն են անում:

Այս կադրերը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնում են, որ ընթանում է հրթիռահրետանային և տանկային զորավարժություններ և ներկայացնում կադրեր այդ զորավարժություններից: Պարզ երևում է, որ տեղաշարժման և դիրքավորման ժամանակ բոլորովին այլ կլիմայական շրջան է, իսկ արդեն կրակի իրականացման ժամանակ՝ բոլորովին այլ: Նույն այդ թփուտները, որոնք չոր են, կամ այն դաշտերը որոնք դեռ կանաչ չեն, կրակի իրականացման ժամանակ մի հրաշքով թփակալվում ու կանաչապտվում են:

Սա խոսում է նրա մասին, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով կեղծում է զորավարժության մասին լուրը: Էլի եմ կրկնում, որ չի բացառվում, որ պարզապես զինտեխնիկան քշել- տարել են կրակային դաշտ, այնուհետև քշել հետ են բերել: Սա Ադրբեջանի քարոզչության մի փոքր մասն է դեռ»:

https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1064527163927224

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ