Քաղաքականություն
19:03 19/10/2020

Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում. Ալիև

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին հայկական կողմի հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և կարգավորման ուղիներ գտնենք»,- ասել է Ալիեւը` պատասխանելով հարցին` պատրա՞ստ է ինքն արդյոք գալ Մոսկվա` ՌԴ միջնորդությամբ իր գործընկերոջ հետ հանդիպելու համար:

«Այս այս դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, ուստի այս հարցն ինձ չպետք է ուղղվի: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ բազմիցս, իսկ մինչ այդ` Դմիտրի Մեդվեդեւը եռակողմ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Բայց երբ Հայաստանում իշխանությունն անցավ պայմանական «Սորոսի» ձեռքը, այդպիսի շփումները դադարեցին»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ