Բաքուն խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը:
Այս մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն՝ անդրադառնալով Ադրբեջանի երեկվա ագրեսիային:
«Ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը՝ Արցախում հայերին վախեցնելու համար: Նա խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- Փալոնը:
